Տրապիզոնի նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հայտնել է, որ մայիսի 1-ից Սոչի-Տրապիզոն երթուղու երկայնքով լաստանավերի շարժը կվերսկսվի ինը տարվա ընդմիջումից հետո, հայտնում է Aksam-ը։
«Այս հարցում մեր աշխատանքը տվել է դրական արդյունքներ, և մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ։ Ապրիլի 6-ին պայմանագրեր կկնքենք. Սոչիի և Տրապիզոնի միջև 300 հոգու համար նախատեսված լաստանավ կգործարկենք»,- ասել է Չելեբին։
Նրա խոսքով՝ լաստանավը կտեղավորի 200 մեքենա, վեց ավտոբուս և 12 կոնտեյներ։
Սոչիի և Տրապիզոնի միջև լաստանավերն աշխատել են 1992 թվականից մինչև 2014 թվականը: Լաստանավն աշխատում էր շաբաթը մեկ անգամ։ Ճանապարհորդության ժամանակը մոտ 12 ժամ էր: Նաև երկու քաղաքների միջև շրջել է «Կոմետա» տիպի արագընթաց նավը, որն անցել է ճանապարհը մոտ հինգ ժամում։