Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր բանակն ունեցել է 11 հազարից ավելի դասալիք». Աննա Հակոբյանն ամոթանք տվեց հայ տղամարդկանց

22:30, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
«Մեր բանակն ունեցել է 11 հազարից ավելի դասալիք». Աննա Հակոբյանն ամոթանք տվեց հայ տղամարդկանց

Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձին: Ելույթ ունենալով հավաքվածների առջև՝ նա հայտարարեց, իբրև թե մեր բանակն ունեցել է 11 հազարից ավելի դասալիք: «Երբ որ 44 օրերի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը կոչ էր անում կամավորագրվել, նրա կոչը չէին լսում: Ես ինքս, որպես կին, որոշեցի ինքս օրինակ ծառայել, ջոկատ կազմել, որ տղամարդիկ տեսնեն, որ դրա կարիքը կա և որպես հայ տղամարդ՝ անցնեն իրենց պարտականությանը, էլի արձագանքները լավ չէին: 4 հազար դավիթները էլի մեր եղբայրներն էին, բայց նրանք փոքրամասնություն էին»,- հայտարարեց նա:

11111 | 11
Facebook