Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ

20:36, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։
     Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
     Հաղորդվում է, որ Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։

| | |
3046 | 0
Facebook