Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Մեդվեդևի կնոջ և որդու նկատմամբ

18:36, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Մեդվեդևի կնոջ և որդու նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կնոջ և որդու նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
     «Ակտիվների արգելափակում, ֆիզիկական կամ իրավաբանական անձի (Սվետլանա Մեդվեդևա և Իլյա Մեդվեդև) պատկանող ակտիվների օգտագործման և տնօրինման իրավունքից ժամանակավոր զրկում»,- ասվում է որոշման տեքստում։ Բացի այդ, արգելանք է դրվել ևս 11 կետով, այդ թվում՝ առևտրային գործառնությունների սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխում, հողատարածքների ձեռքբերման արգելք և այլն։

Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի Դաշնության 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ։ Նաև պատժամիջոցների տակ են հայտնվել Չելյաբինսկի երկու գործարաններ՝ Plastmass-ը և Elektromashina-ն:

3352 | 0
Facebook