Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական բանակն առևանգել է ավելի քան 2500 ուկրաինացի բանտարկյալների. #THE_NEW_YORK_TIMES

17:48, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Ռուսական բանակն առևանգել է ավելի քան 2500 ուկրաինացի բանտարկյալների. #THE_NEW_YORK_TIMES

Ռուսական բանակը, պատրաստվելով նահանջել Խերսոնից, տեղի քրեակատարողական հիմնարկներից առևանգել է ավելի քան 2500 ուկրաինացի բանտարկյալների։ Դրանից հետո նրանց բաշխել են Ռուսաստանի գաղութներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

«Բանտարկյալներից ոմանց առաջարկվել է տրամադրել ռուսական անձնագրեր, սակայն քչերն են համաձայնել դրան։ Բանտարկյալներին հարցրել են, թե ինչպես են նրանք հայտնվել Ռուսաստանում և մեղադրել ներգաղթի օրենքները խախտելու մեջ։ Արդյունքում նրանցից շատերը տուգանվել են Ռուսաստան անօրինական մուտքի համար»,- գրում է ամերիկյան հրատարակությունը։

Իրավապաշտպան UnMode կազմակերպությունն օգնել է Ռուսաստանից տարհանել ուկրաինացի բանտարկյալներին։ Սակայն, ըստ NYT-ի, առևանգված ուկրաինացի բանտարկյալների մեծ մասը դեռ մնում է Ռուսաստանում։

6743 | 0
Facebook