Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր

11:24, շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ.
Զինծառայողների միջև թյուրիմացաբար փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավոր

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից:
     Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
     Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
     Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ

10149 | 1
Facebook