Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի». Վարդան Ոսկանյան

02:06, կիրակի, 02 ապրիլի, 2023 թ.
«Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ, թերևս միայն, ռազմական գործողությունների։

Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար՝ ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ՝ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով»։

6090 | 4
Facebook