Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Ուշադրություն Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0...-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, մարտի 31-ին, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը՝ կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 2-ի ցերեկը, 3-5-ն աստիճանաբար` կբարձրանա 12-15 աստիճանով։ Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում Ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ: Ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։ Եղանակը Երևանում Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.30C (1955 թ.) Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |