Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն համաձայնություն է տվել ատոմային զենքի տեղակայմանը

18:36, ուրբաթ, 31 մարտի, 2023 թ.
Լուկաշենկոն համաձայնություն է տվել ատոմային զենքի տեղակայմանը

Բելառուսում միջուկային զենքի ցանկացած կիրառում կլինի օրենքին համապատասխան, դրանք կվերահսկվեն հանրապետության իշխանությունների կողմից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
     «Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, ապա ամեն ինչ լինելու է օրենքով և կանոններով, ինչ վերաբերում է կառավարմանը, միջուկային զենքի վերահսկմանը և այլ բաներին, ապա Բելառուսում անվերահսկելի զենք չկա և չի էլ կարող լինել, մենք կկառավարենք այն ամենը, ինչ կա Բելառուսում»,- ընդգծել է Լուկաշենկոն։
     Անցած շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, որ առանց միջազգային պարտավորությունների խախտման՝ մարտավարական միջուկային զենք կտեղակայեն Բելառուսում։ Պուտինը բացատրել է, որ Ռուսաստանը չի փոխանցում իր միջուկային զենքը Բելառուսին, այլ անում է այն, ինչ անում է ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ։

3798 | 0
Facebook