Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

ՌԴ-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը երկիր՝ իրանական հումքի պատճառով

18:30, ուրբաթ, 31 մարտի, 2023 թ.
ՌԴ-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը երկիր՝ իրանական հումքի պատճառով

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան, այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Ռուսաստանյան պետական տեսչական մարմինը նշում է, որ նման որոշում է կայացրել՝ «հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգումների անբավարար արդյունքները»։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել է, թե Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ հայաստանյան կաթնամթերքում օգտագործվում է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք։

Այսօր տարածած հաղորդագրության մեջ ռուսաստանյան գերատեսչությունը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի հետագայում՝ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքներից հետո։

16907 | 1
Facebook