Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալու արձանագրությանը։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 276 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք՝ Թուրքիան և Հունգարիան դաշինքի անդամ միակ երկրներն էին, որոնք երկար ժամանակ հավանություն չէին տալիս հայտին։ Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: