Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, ուրբաթ, 31 մարտի, 2023 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն

Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն օդում՝ 0…-2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3...-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
     Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2…-4 աստիճան, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0…-2 աստիճան։

Այս հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և 1-ի գիշերը կուղեկցվի նաև տեղումներով` ձյան տեսքով։

Հանրապետության տարածքում`

Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին՝ ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում`

Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.70C (1970 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.30C (1956 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.90C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

4668 | 0
Facebook