Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարդան Ղուկասյանը (Դոգ) արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը

14:06, չորեքշաբթի, 29 մարտի, 2023 թ.
Վարդան Ղուկասյանը (Դոգ) արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը

Վարդան Ղուկասյանը (Դոգ) արձագանքել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ դատարանում ունեցած երեկվա ելույթին, որտեղ վերջինն ասել էր, որ «ինքն է Ղուկասյանին վռնդել համակարգից»:

«Գասպարյան Վովան արել է սուտ, կեղծ հայտարարություն: Խնդրեմ՝ ծառայողական բնութագիրս, որտեղ նշվում է, որ 2014-ի հունվարի 21-ին Վարդան Ղուկասյանն անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Ես այս փաստաթուղթը մուտք կանեմ դատարան՝ որպես դիմում, որ Գասպարյան Վովան դատարանում խաբել է՝ ասելով, թե վռնդել է ինձ արվամոլության համար»,- նշել է Ղուկասյանը` կցելով լուսանկար։

Վարդան Ղուկասյանը (Դոգ) արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը
Վարդան Ղուկասյանը (Դոգ) արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը
40310 | 2
Facebook