Սեյսմոլոգները 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Իտալիայում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել Մոլիզե քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է ավելի քան 314 հազար մարդ։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,4 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։