Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը: ՀՀ նախկին ոստիկանապետն ասել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ապա խոսել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) մասին: «Մի կերպար կա, որը նստած ա Ամերիկայում ու վարկաբեկում ա բոլորին էս երկրում. դա Վարդան Ղուկասյան երևույթն ա՝ Դոգ մականունով, որը նախկինում եղել ա մեր աշխատողը և որին ես վռնդել եմ արվամոլության համար՝ իր աշխատասենյակում։ Ա՛յ նրա արած հայտարարությունների քողի վրա ա հարուցվել ա այս քրգործը»,- ասել է Գասպարյանը: