Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի, կուտակումներ չկան». Անդրանիկ Քոչարյան

23:30, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի, կուտակումներ չկան». Անդրանիկ Քոչարյան

«Լայնամասշտաբ պատերազմի վտանգ այսօր չկա, բայց լարվածություն միշտ կա»,- Հանրայինի եթերում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահին սահմանին կուտակումներ չկան, դրա մասին խոսք լինել չի կարող, անցել են օրեր կուտակումներ չկան... ։ Այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց թե վաղը, մյուս օրը ինչ կլինի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք մեր երկրում վերաբերվում անվտանգության խնդիրներին և ինչպիսի կառուցողական մոտեցում ունենք խնդիրների լուծման հարցում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Լարվածություն միշտ կա և պետությունը պետք է միշտ պատրաստ լինի տարբեր սցենարների՝ դրանց դիմակայելու համար»,- ասաց Քոչարյանը:

3851 | 0
Facebook