Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի եկեղեցական դպրոցում երիտասարդ կինը կրակ է բացել. զոհերի թիվը հասել է 7-ի

23:24, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
ԱՄՆ-ի եկեղեցական դպրոցում երիտասարդ կինը կրակ է բացել. զոհերի թիվը հասել է 7-ի

Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի եկեղեցական դպրոցում մի աղջիկ կրակ է բացել, հայտնում է տեղի ոստիկանական բաժանմունքը Twitter-ում։ Միևնույն ժամանակ, ըստ The Tennessee Holler-ի, նա իր հետ ունեցել է առնվազն երկու ինքնաձիգ և մեկ ատրճանակ։

Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, այդ թվում՝ կրակողն ինքը, ում ոստիկանությունն սպանել է։ Մահացու վիրավորվել են 3 աշակերտ և դպրոցի 3 աշխատակից։ Հանցանքի դրդապատճառներն անհայտ են:

5294 | 0
Facebook