Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պետք է բացել 2016 թ. քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց». Նորիկյան

22:30, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Պետք է բացել 2016 թ. քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց». Նորիկյան

«Մենք պետք է հասկանանք՝ կուլիսներում ինչ տրամադրություններ են եղել, Ռուսաստանի տրամադրության փոփոխությունը երբվանի՞ց է նշմարվել, ե՞րբ փոխվեց ՌԴ-ի աշխարհաքաղաքական պատկերացումները ռեգիոնի նկատմամբ, ե՞րբ Ադրբեջանն ավելի մեծ քաղաքական կշիռ ձեռք բերեց Ռուսաստանի համար, ինչպե՞ս ծնվեց Լավրովի պլանը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մերժեց այդ պլանը»,-Factor tv հետ հարցազրույցի ժամանակ նման հարցեր հնչեցրեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:

«Ես հիմա էլ եմ պնդում՝ պետք է բացել 2016 թվականի քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց, ի՞նչ պայմանավորվածությունների հիման վրա, ո՞վ է խախտել խաղի կանոնները: Եթե Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանին՝ կասեցնել այդ պատերազմը, այդ դեպքում հարց է առաջանում՝ քառօրյայից հետո էդ ի՞նչ հաղթանակ մենք գրանցեցինք, որ Ադրբեջանում տեղի ունեցավ պարտված ժողովրդի սինդրոմից ձերբազատվելու գործընթաց, ինչը հանգեցրեց 2020 թվականի աղետալի պատերազմին»,- դիտարկեց քաղաքական գործիչը:

| | |
2315 | 0
Facebook