«Ես չգիտեմ, թե մեր փորձագիտական կամ քաղաքական շրջանակների կողմից ինչու է անտեսվել հետևյալը. կհիշեք, որ 2018 թվականի աշնանաը Լուկիաշենկոն մի էսպիսի սենսացիոն բացահայտում արեց, որ իրենք Սերժ Ազատիչին առաջարկել էին 8 մլրդ դոլար»,-Factor tv-ի տաղավարում հիշեցրեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:
«Ես կուզենայի խորանալ դրա վրա, հասկանալու համար, որ Հայաստանից պահանջողը ոչ միայն Ալիևն էր, կամ Թուրքիան էր, այլ նաև Հայաստանից պահանջում էին այնպիսի երկրներ, օրինակ՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից պահաջում էր 5 մլրդ դոլար՝ Արցախի տարածքների, կամ Արցախի հակամարտությունը կարգավորելու համար: Բայց մենք կարող ենք հիմա հանգել այնպիսի եզրահանգման, որ Արցախի շուրջ ուղղակի առևտուր էր գնում»,- ասաց Նորրկյանը: