Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

21:48, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Հունգարիայի Պետական ​​ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտնում է Bloomberg-ը։

Կողմ է քվեարկել պատգամավորների 96%-ը (182 խորհրդարանական), դեմ՝ 6-ը։ Այժմ Ֆինլանդիայի դաշինքին պաշտոնական հրավերի համար պակասում է միայն Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի վավերացումը։ Այն այս շաբաթ կքննարկի անդամակցության արձանագրությունը:

Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վավերացման մասին որոշումը կարող է ընդունվել ավելի ուշ։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Սա կլինի ազգային մակարդակով վավերացման վերջնական գործընթացը, որն անհրաժեշտ է երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշումը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 184, դեմ՝ 7 պատգամավոր։ Խորհրդարանի ևս 7 ներկայացուցիչներ բացակայել են նիստից, 1-ը ձեռնպահ է մնացել:

3953 | 0
Facebook