Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանի կողմից դրսևորվող քայլերը հիբրիդային պատերազմի տարբեր տարրեր են». Նորայր Նորիկյան

21:30, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Ադրբեջանի կողմից դրսևորվող քայլերը հիբրիդային պատերազմի տարբեր տարրեր են». Նորայր Նորիկյան

«Վիճակն Արցախում այս պահին գնահատում եմ ծանր, որովհետև Ադրբեջանի կողմից դրսևորվող քայլերը հիբրիդային պատերազմի տարբեր տարրեր են. մի կողմից նրանք փորձում են դիվանագիտական հողի վրա տպավորություն ձևավորել, իհարկե, շատ լավ հասկանալով, որ մերժում են ստանալու Արցախի իշխանությունների կողմից Բաքու այցելելը, բայց իրենք այլ ֆոն են ստեղծում՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե տեսեք՝ մենք կողմնակից ենք Արցախի խշխանությունների հետ երկխոսության մեջ մտնել, բայց նրանք չեն համաձայնվում կամ մերժում են»,- Factor TV-ի տաղավարում նման կարծիք հայտնեց Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:

«Դրան զուգահեռ Ադրբեջանը նաև ռազմական կոմպոնենտն է գործի դնում՝ բոլորիս շատ պարզ պատճառով. Ալիևի քաղաքական վարչակազմի միակ նպատակն է՝ ամբողջությամբ Արցախի նկատմամբ հաստատել ադրբեջանական գերիշխանություն՝ ամբողջությամբ հայաթափելով արցախահայությանը»,- ասաց քաղաքական գործիչը:

«Ադրբեջանի կողմից դրսևորվող քայլերը հիբրիդային պատերազմի տարբեր տարրեր են». Նորայր Նորիկյան
2294 | 0
Facebook