Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իրանը դարձել է աշխարհում պողպատ արտադրող 9-րդ երկիրը

20:30, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Իրանը դարձել է աշխարհում պողպատ արտադրող 9-րդ երկիրը

Պողպատի համաշխարհային ասոցիացիայի (worldsteel) գնահատականների համաձայն՝ 2023 թվականի առաջին երկու ամիսներին Իրանում պողպատի արտադրությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով՝ կազմելով 5 մլն տոննա։ Ասոցիացիայի տվյալներով՝ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին պողպատի արտադրությունը կազմել է 4,21 մլն տոննա, իսկ այս տարվա երկու ամսում հասել է 5,1 մլն տոննայի։

Իրանը դարձել է աշխարհի 9-րդ խոշորագույն պողպատ արտադրողը։

Բացի այդ, աշխարհում պողպատի 10 խոշորագույն արտադրողների շարքում Իրանը 2023 թվականի երկու ամսվա ընթացքում ապահովել է արտադրության ամենաբարձր աճը։ Փաստորեն, այս 10 երկրներից յոթ երկրներում արտադրության անկում է գրանցվել, իսկ երեք երկրներ՝ Իրանը, Չինաստանը և Հնդկաստանը, այս ընթացքում ավելացրել են արտադրությունը։

Աշխարհում պողպատի արտադրությունը վերջին երկու ամսում նախորդ տարվա համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 297 մլն տոննա։

Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Բրազիլիան, Իրանը և Թուրքիան 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին պողպատ արտադրող երկրների տասնյակում են։

3312 | 0
Facebook