Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն սպառնացել է՝ կոշտ են արձագանքելու

17:36, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Լավրովն սպառնացել է՝ կոշտ են արձագանքելու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ Մոսկվան կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները այլ երկրների կողմից իր նկատմամբ ոչ բարյացակամ գործողությունների դեպքում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի քաղաքացիների դժգոհությունն առաջացնել սոցիալական իրավիճակի հետ կապված և խաթարել Ռուսաստանում ներքաղաքական կայունությունը։ Ռուս նախարարը պնդում է, որ Արևմուտքն Ուկրաինայում գտել է «ընդունակ կամակատարներ»։

«Կասկած չպետք է լինի. մենք կոշտ արձագանքելու ենք ցանկացած անբարյացակամ գործողության՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները»,- զգուշացրել է ռուս նախարարը։

10947 | 0
Facebook