Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համայնքային ընտրություններում մարդիկ ընտրում են իրենց «թաղի տղուն», կամ՝ հորքուրի-մորքուրի գանձին». Բաբկեն Պիպոյան

19:48, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Համայնքային ընտրություններում մարդիկ ընտրում են իրենց «թաղի տղուն», կամ՝ հորքուրի-մորքուրի գանձին». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․ «Քանի որ ՏԻՄ ընտրությունները շատ քննարկվեցին ու էլի, ինչպես միշտ, «սաղ ժողովուրդն է մեղավոր» թեզը սկսեց շրջանառվել, մի դիտարկում անեմ:
     Նախորդ տարվա սեպտեմբերին Սիսիանում ՔՊ-ն չկարողացավ հաղթել ու ձևավորել համայնքային իշխանություն:
     Այդ ընտրություններում 22942 ընտրողից ընտրությանը մասնակցել է 11883 քաղաքացի, նույնն է թե 51.8%: Արդեն երեկ նույն համայնքում ընտրություններին մասնակցել է 22880 ընտրողից 11356-ը՝ 49.63%:
     Փաստ է, որ ընտրությանը մասնակցել է ավելի քիչ մարդ, քան նախորդ անգամ: Հետևապես իշխանությունն իր ձայներն ավելացրել է ընդդիմության հաշվին: Ընդդիմությունը չի կարողացել մոբիլիզացվել և ստանալ նույն այն ձայները, որը ստացել էր մի քանի ամիս առաջ:
     Մինչև ընդդիմությունը չհասկանա, որ սա ոչ թե իշխանության հաղթանակն է, այլ ընդդիմության պարտությունը, մենք շարունակելու ենք նման պատկերի ականատես լինել:
     Ընտրությունն իհարկե քաղաքական է, բայց համայնքային ընտրություններում դեռ մարդիկ ընտրում են իրենց «թաղի տղուն կամ աղջկան», հորքուրի կամ մորքուրի գանձին և կամ հարազատին:
     Կլինի այլընտրանք՝ իշխանությունը կպարտվի, իսկ եթե ընդհանրապես որևէ թեկնածու չլինի, կհավաքի շատ ավելի շատ ձայն:
     Առջևում Երևանի ընտրություներն են՝ ժողովրդի սխալը նկատելուց առաջ ընդդիմությունը պետք է սեփական սխալները նկատի և ուղղի:
     Սակուրաները չպետք է Երևանի սատուրացիան իջեցնեն»:

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
2351 | 1
Facebook