Բախմուտի համար մղվող մարտերում ուկրաինական բանակն օրական կորցնում է 100-200 զինծառայող։ Նման տվյալներ է հաղորդում Sunday Times-ի բրիտանական հրատարակությունը։ Նշվում է, որ մեծ թվով կորուստների պատճառով Ուկրաինայի զինված ուժերն ստիպված կլինեն լքել քաղաքը։
Նշվում է, որ բնակավայրից դուրս գալուց հետո ուկրաինական զորքերը կարող են նահանջել Սլավյանսկ և Կրամատորսկ։
Բախմուտի համար մարտերը շարունակվում են, իսկ Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված իրավիճակը, ըստ ռազմական թղթակիցների և արևմտյան բազմաթիվ հրապարակումների, ծայրահեղ ծանր է կորուստների պատճառով։
Նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցող կամավորներից մեկն ասել էր, որ քաղաքի բետոնի գործարանի վրա հարձակման ժամանակ ոչնչացվել է Ուկրաինայի Զինված ուժերի 16 զինվորական, 8-ը գերեվարվել է։