Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի ԱԳՆ-ն մեղադրել է Պուտինին

14:48, կիրակի, 26 մարտի, 2023 թ.
Գերմանիայի ԱԳՆ-ն մեղադրել է Պուտինին

Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը արժանացել է Գերմանիայի կառավարության քննադատություններին ու մեղադրանքներին, գրում է Bild-ը։

Բեռլինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից «միջուկային ահաբեկման հետագա փորձ կա»:

Նախարարությունը քննադատել է Պուտինի այն փաստարկը, որ ԱՄՆ-ն իր միջուկային զենքն է տեղակայում եվրոպական մի շարք երկրներում։

«Նախագահ Պուտինի՝ ՆԱՏՕ-ի միջուկային ուժերի բաշխման վերաբերյալ համեմատությունը ապակողմնորոշիչ է և չի կարող օգտագործվել Ռուսաստանի կողմից հայտարարված քայլը արդարացնելու համար», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Ավելին, Բելառուսը միջազգային մակարդակով մի քանի հռչակագրերում խոստացել է զերծ մնալ միջուկային զենքից, ավելացրել են Բեռլինում։

Պուտինը պնդում էր, որ Ռուսաստանը ոչ թե միջուկային զենք է փոխանցում Բելառուսին, այլ իր զենքը տեղադրում է իր տարածքում։

3731 | 0
Facebook