Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը

21:36, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
ԱՄՆ-ում տորնադոն տասնյակ մարդկանց կյանք է խլել, ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը

Առնվազն 23 մարդ է մահացել ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում տեղի ունեցած տորնադոյի պատճառով։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների կառավարման պետական ​​դեպարտամենտը։

«Մենք կարող ենք հաստատել, որ 23 մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- ասվում է ղեկավարության թվիթերյան էջում։

Նրանք նաև հավելել են, որ 4 մարդ անհետ կորել է։ Զոհերի թիվը կարող է աճել։ Տորնադոյի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են տեղական ժամանակով 20:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին): Սիլվեր Սիթի քաղաքի մերձակա տարածքից տարերքները տեղափոխվել են նահանգի հյուսիս-արևմտյան մաս՝ ճանապարհին թողնելով ավերածություններ՝ ավելի քան 160 կիլոմետր երկարությամբ։

Բնական աղետի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է Ռոլինգ Ֆորք քաղաքը։ Արտակարգ ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, փլատակներից հաջողվել է փրկել 7 մարդու։

5947 | 1
Facebook