Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Համացանց

Մահացել է Նարինե Հովհաննիսյանը

16:24, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը

Մահացել է Հանրակրթության վարչության նախկին պետ, մանկավարժ Նարինե Հովհաննիսյանը: «Նար ջան, իմ լավ ընկերուհի, իմ բարի, իմ թանկս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը՝ ևս... Աստված հոգիդ լույս դարձնի, սիրելի Նարինե»,- գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նարինե Հովհաննիսյանը ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2017թթ.:

Աղբյուրը` Նելլի Դուրյան
| | |
24468 | 0
Facebook