Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան կարող է հույս դնել Կանադայի և ԱՄՆ-ի վրա». Թրյուդո

13:00, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
«Ուկրաինան կարող է հույս դնել Կանադայի և ԱՄՆ-ի վրա». Թրյուդո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ՝ մարտի 24-ին հայտարարել են Ուկրաինային «ինչ գնով էլ լինի» աջակցելու իրենց մտադրության մասին, հայտնում է CNN-ը։

Թրյուդոն ասել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել ԱՄՆ-ի և Կանադայի վրա՝ որպես գործընկերների։

«Ինչ էլ լինի՝ Կանադան շարունակելու է ամուր կանգնել Ուկրաինայի կողքին»,- ասել է նա:

Իր հերթին Բայդենն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հասել իր նպատակներին և «ուկրաինացի ժողովրդի սերն իրենց երկրի հանդեպ հաղթելու է»։

4674 | 0
Facebook