Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա. «Հրապարակ»

09:54, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է: Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին և ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է` առաջիկայում ընտրություններ չեն լինելու: Նաև ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ և կոշտ դիմադրության` կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել և դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը և մեծով-փոքրով զինվել` պատրաստվելով առաջիկա պատերազմին: Ասել է, որ մեր առջև երկու ճանապարհ կա` կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, և եթե պետք է, զոհվել` պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

14728 | 1
Facebook