Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա. «Հրապարակ»

09:42, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա, այցի ժամկետների մասին հակասական տեղեկություններ կան: Թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ։ Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի։ Բայց որոշել է 2 ամիս մնալ արտերկրում` հավանաբար, «հոգնել» է քաղաքական պայքարից: Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նրա գրասենյակի նորանշանակ ղեկավար Բագրատ Միկոյանն անպատասխան թողեց մեր զանգերը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5974 | 2
Facebook