Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Համացանց

«Նույնիսկ լավագույն դեկորատիվ ծառերն արևից չեն պաշտպանելու». Մեսրոպ Առաքելյան

22:54, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Նույնիսկ լավագույն դեկորատիվ ծառերն արևից չեն պաշտպանելու». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Երևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են՝ սիրուն նկարների ու վիդեոների շարքից։
     Առկա հսկա ծառերը շատ կարևոր ֆունկցիա են կատարում օդի մաքրության, ինչպես նաև, արևից պաշտպանելու համար, ինչը չենք ունենալու նույնիսկ լավագույն դեկորատիվ ծառերի դեպքում։
     Երևանում հսկայական ազատ տարածքներ կան, այդ թվում, բետոնապատ այգիներ, և նոր ծառերը պետք է փորձարկել դատարկ տարածքներում, որից հետո նոր արմատախիլ անել հները, եթե կա դրա անհրաժեշտությունը։
     Եվ վերջապես, Երևանի տերը երևանցիներն են, ոչ թե պաշտոնյաները, և նման ծրագրերը պետք է ստանան երևանցիների վստահությունը։
     Հ.Գ. Աջ կողմում քաղաքապետարանի կողմից տնկված նոր ծառերից են»։

| | |
3292 | 1
Facebook