Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
20:42, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
Արցախի Շուշիի շրջանում հրադադարի խախտման դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննություն են անցկացնում։