Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կտնկենք վաղը, մի քանի օրից դուք այս ամբողջ փողոցը կտեսնեք ծաղկած». Արմեն Բեգոյան

19:30, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Կտնկենք վաղը, մի քանի օրից դուք այս ամբողջ փողոցը կտեսնեք ծաղկած». Արմեն Բեգոյան

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը քիչ առաջ Կասկադի տարածքում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում հավաստիացրեց, որ կտրված ծառերը հենց վաղը փոխարինվելու են առավել գեղեցիկ, կենսունակ ծառերով: «Կտնկենք վաղը, մի քանի օրից դուք այս ամբողջ փողոցը կտեսնեք ծաղկած: Հեծանիվ չենք հայտնագործել, բերվել են նույն ծառատեսակները, որոնք Երևանում իրենց տասնամյակներ շարունակ լավ են զգացել: Ուղղակի՝ դրանց պարտիզային, առավել ֆունկցիոնալ տեսակներ են, օդի մաքրման ֆունկցիան կատարելու մեծ գործակիցներ ունեն: Թեղիներ էլ են բերվել, բայց այլ տեսակիˋ գնդաձև»,- ասաց նա:

Ըստ Արմեն Բեգոյանի, հենց դրվելու պահից նորատունկ ծառերը կունենան որոշակի սաղարթ:

2775 | 0
Facebook