Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում գրեթե 1,5 մլն մարդ կա ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում

17:48, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
Վրաստանում գրեթե 1,5 մլն մարդ կա ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում այսօրվա դրությամբ գրանցված է 1 մլն 457 հազար 625 անձ:

Նախարարը նշել է՝ այս ցուցանիշը ներառում է 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ազարտային խաղերի բիզնեսի նոր կանոնակարգի ներդրումից հետո ընկած ժամանակահատվածը:

«Նրանցից 4901 անձ հաշվառված է կախվածություն ունեցող անձանց ցուցակում, որոնցից 34-ը գրանցված են դատավորի հրամանի հիման վրա, իսկ 4867-ը` սեփական պահանջով»,- ասել է Խուցիշվիլին։

2112 | 0
Facebook