Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր թփի տակ». Զոհրաբյան

17:00, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր թփի տակ». Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել. «Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր ծառի թփի տակ, իսկ սորոսականությունը, որպես պրոտեստ, ծամում էր ծառի թուփը։
     Այդ օրերին եղավ նաև հզոր ընդվզման աննախադեպ մի պերֆորմանս՝ ուշ երեկոյան, Մաշտոցի պուրակում, ի նշան հանցավոր իշխանությունների ծառահատման, ներկայիս ՔՊ-ական կանանցից մեկը միզեց «ազգադավ ու հակածառ» ասֆալտին։
     Անհասկանալի հիմնավորմամբ հիմա հիմքից կտրում են Կասկադի ծառերը՝ շեմուշկա չրթող անցորդների բութ ու անտարբեր հայացքների տակ։
     Հետաքրքիր է, ո՞ւր են Մաշտոցի պուրակի հերոսամարտի հիստերիկները, որոնց գլխաքանակի մեծ մասը հիմա թառած է խորհրդարանում։
     Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ»։

3267 | 0
Facebook