Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեսչական մարմինն ամեն օր խաբում է». «Սուրմալու»-ի առևտրականների բողոքի ակցիան

16:48, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Տեսչական մարմինն ամեն օր խաբում է». «Սուրմալու»-ի առևտրականների բողոքի ակցիան

«Ինչ թերություն որ գտել էին, շտկել ենք, մեր գործերն արել ենք, խի՞ են խաբում, ամեն օր կանչում են՝ գալիս ենք անիմաստ օր ենք սպանում, գնում տուն: 9 օր եղավ՝ տանում-բերում են: Ամեն օր Տեսչական մարմինն ասում ա՝ պիտի գա՝ ստուգումներ անի, որ սկսենք աշխատել, ո՞ւր են, ինչի՞ չեն գալիս, ինչի՞ նորմալ բացատրություն չեն տալիս 5000 հոգանոց աշխատակազմին»,- բողոքում են «Սուրմալու»-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականները:

Հիշեցնենք՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ, «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը դադարեցվել է՝ առաջացնելով աշխատակիցների զայրույթը:

«Տեսչական մարմինն ամեն օր խաբում է». «Սուրմալու»-ի առևտրականների բողոքի ակցիան
1982 | 0
Facebook