Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վստրեչի» կամրջի նորոգման ժամկետը երկարաձգվել է

17:18, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Վստրեչի» կամրջի նորոգման ժամկետը երկարաձգվել է

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ.»:

3550 | 0
Facebook