Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանի պահանջների ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է վերածվել քաոսի». Տ. Աբրահամյան

13:37, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Ադրբեջանի պահանջների ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է վերածվել քաոսի». Տ. Աբրահամյան

«Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ հանգամանք կամ պատճառ կարող է լինել, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն՝ համաձայնի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որը ներկայացրել է Ադրբեջանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով. «Այս պահին ինչ որ ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված և կորուստ է ոչ միայն բուն Արցախին և Հայաստանին, այլև, կարծում եմ, լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև իշխանության համար երկրի ներսում, որովհետև այդ պահանջների ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է, պարզապես, վերածվել քաոսի»:

3904 | 0
Facebook