Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալիևի ելույթն այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ, դժվար է որակել». Փաշինյան

11:12, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
«Ալիևի ելույթն այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ, դժվար է որակել». Փաշինյան

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման երրորդ օրն Ադրբեջանը նշանավորեց ԼՂ-ի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Սրան նախորդեց ԼՂ-ի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որը այլ կերպ՝ քան ագրեսիվ, դժվար է որակել»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե ՀՀ-ը պետք է ընդունի Ադրբեջանի պայմաններն ու համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ, դժվար է որակել»,- հավելեց Փաշինյանը:

4732 | 0
Facebook