
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Դատական համակարգը կաթվածահար է եղել նաև այն պատճառով, որ մեծամասամբ թափուր կամ անհամալրելի են դարձել դատական նիստերի քարտուղարի և գործավարի հաստիքները, որոնց համար սահմանված է ընդամենը 100.000 ՀՀ դրամ աշխատավարձ, մինչդեռ բուն աշխատանքը խիստ լարված է, ծավալուն, պատասխանատու ու ժամանակատար, հետևաբար, առաջարկվող չնչին աշխատավարձի դիմաց ոչ ոք այդ մամլիչի տակ չի ցանկանում հայտնվել:
Պարեկային ծառայողների ու առհասարակ իրավապահ համակարգի աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն դատական նիստերի քարտուղարների ու գործավարների աշխատավարձերն է անհրաժեշտ առնվազն կրկնապատկել, քանզի նման մոտեցումը թույլ կտա գոնե փոքր-ինչ գրավիչ դարձնել այս անչափ կարևոր, բայց չգնահատված հաստիքները:
Պետության վրա այս քայլն ամսական կարժենա մոտ 30 մլն դրամ` մոտավորապես 78 պարեկի միջին ամսական աշխատավարձ է, ինչը իրականում չնչին գումար է պետության համար և դրա շնորհիվ դատական նիստերի քարտուղարների ու գործավարների թափուր հաստիքների համալրումը որոշակիորեն կլուծի դատարանների գերծանրաբեռնվածության հարցը»: