Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է». Դավիթ Տոնոյան

10:18, հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ.
««Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։

- Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին: Պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա:

- Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը և դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

Նաև չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը:

4084 | 0
Facebook