Ուելսի արքայազն Ուիլյամը չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, անակնկալ այց է կատարել Լեհաստանի Ժեշով քաղաք, որտեղ հանդիպել է այնտեղ տեղակայված բրիտանացի զինվորականների և նրանց լեհ գործընկերների հետ, հայտնում է BBC-ն։
«Ես ուզում էի անձամբ գալ՝ շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ անում եք և հետևելու համար, թե ինչ է կատարվում այստեղ»,- ասել է արքայազն Ուիլյամը զինվորականներին:
Ժեշով քաղաքից ոչ հեռու, ուկրաինական սահմանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում Ռզեսով-Յասիոնկա օդանավակայանը, որը դարձել է Ուկրաինա ուղարկվող արևմտյան զինատեսակների փոխադրման գլխավոր կետերից մեկը։ Լեհաստան կատարած այցի ժամանակ և Կիև այցից առաջ այնտեղ է եղել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«... Շնորհիվ մեր համագործակցության՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին և նրա ազատությանը, որը նաև մեր և ձեր ազատությունն է, այս կապերն էլ ավելի ամրապնդվում են», - ասել է արքայազնը՝ դիմելով զինվորականներին: