Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Հայաստան-Թուրքիա հանդիպման մրցավարները

21:48, չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ.
Հայտնի են Հայաստան-Թուրքիա հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։ Նրա օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը, 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը։

VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

3408 | 0
Facebook