Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղապահների ուղղությամբ

00:12, չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ.
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղապահների ուղղությամբ

Ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ տեղակայված դիրքերին, որպեսզի բանակցեն ազերների հետ և փորձեն վերադարձնել գերեվարված Մ. Գյուլնաբարյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։

«Այդ իսկ պահին ա*երները կրակ են բացել ռուսական խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ են նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի:

Մինչ այժմ ոչ մի տեղեկություն գերեվարված Մ. Գյուլնաբարյանի մասին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։

Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։

23631 | 1
Facebook