Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամսական 20 հազար մարդ. Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է Ռուսաստանում գաղտնի զորահավաքի մասին

18:24, երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ.
Ամսական 20 հազար մարդ. Ուկրաինայի հետախուզությունը հայտնել է Ռուսաստանում գաղտնի զորահավաքի մասին

Ռուսաստանում շարունակվում է գաղտնի զորահավաքը, այս մասին ուկրաինական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

Նրա խոսքով, ամեն ամիս Ռուսաստանի իշխանությունները մոտ 20 հազար մարդու են զինվորագրում։ Նախապատրաստվում են նաև լրացուցիչ զորահավաքային միջոցառումներ։

«Ռուսաստանում թաքնված զորահավաքը վկայում է այն մասին, որ նույնիսկ իրականացված մոբիլիզացիան բավարար չէ, ռուսական բանակը արդյունավետ չէ, պատշաճ կերպով տրամադրված և պատրաստված չէ»,- ասել է Յուսովը։

Նա նաև հավելել է, որ հետախուզությունն ունի մեծ թվով ռուս զինվորականների ձայնային գաղտնալսումներ առաջնագծից, որոնք վկայում են ցածր բարոյական իրադրության մասին։

6008 | 0
Facebook