Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է հաշտվի այդ փաստի հետ». իրանագետ

02:12, երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է հաշտվի այդ փաստի հետ». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ իր պատրանքների Երևանում հայերը ոչ միայն մշտապես բնակվել են, այլ նաև ծանոթ են եղել իրանական Ամանորին դեռևս այն ժամանակներից, երբ չէր էլ ենթադրվում, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը պետք է գոյություն ունենա։
     Միջին հայերենով «Յայսմ աւուր նաւռաւզ ջալալ է» («Այս օրը շքեղ Նավռոզ է») նախադասությունը հանդիպում է 15-րդ դարավերջին Երևանում ընդօրինակված «Հայսմավուրքի» հիշատակարանում, որում հայերենի «նաւռաւզ» [nawrōz] ձևը ցույց է տալիս բառի դասական պարսկերեն արտասանությունը»:

5276 | 1
Facebook