Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բագրավան գյուղի մատուռից գողացել են այս Սուրբ գիրքը». Վ. Թումասյան

21:24, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Բագրավան գյուղի մատուռից գողացել են այս Սուրբ գիրքը». Վ. Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Սիրելի հայրենակիցներ դիմում եմ մի խնդրանքով․․․․
     Օրերս Շիրակի մարզի Բագրավան գյուղի մի փոքրիկ մատուռից անհայտացել է, բնականաբար գողացել են այս գեղեցիկ և հին Սուրբ գիրքը՝ Ավետարանը։ Այս ավետարանը կարելի համարել Բագրավան գյուղի առաջին սուրբ գրքերից մեկը, որ մոտ 135 տարի առաջ արևմտյան Հայաստանից գաղթելով և վերաբնակվելով Բագրավանում, իրենց հետ բերել են մի գերդաստանի ավագը։ Գրքի տերերը ահավոր ճնշված և ծանր վիճակում են հիմա, պարզապես խնդրում եմ ովքեր տեսել են, կամ իրենց առաջարկել են այս գիրքը ինձ տեղյակ պահեն։ Ես պատրաստ եմ վճարելու գրքի դիմաց և հետ վերդարձնել տերերին»։

4200 | 1
Facebook