Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն կոչ է անում Երևանին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայության փաստը»

20:54, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
Բաքուն կոչ է անում Երևանին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայության փաստը»

Ադրբեջանի ԱԳՆ կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրադրությունը սրելու նպատակով չօգտվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայության փաստից. փոխանցում է «Ազատություն»-ը:

«Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային առաքելության տեղակայման փաստի չարաշահմանը, ինչի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն ու սեփական ռազմական սադրանքները կոծկելն է», - նշված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի դեմ գործադրվող բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի տարածքում չպետք է Երևանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառ դառնա», - նշված է հայտարարության մեջ։

4461 | 0
Facebook