Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

17:24, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

1765 | 0
Facebook